Վայ։ Ինչ-որ բան սխալ է

Մենք չկարողացանք ուղարկել ձեր հաղորդագրությունը: Խնդրում ենք ստուգել մուտքագրված տվյալները և կրկին փորձել: Եթե խնդիրը մնում է, կապնվեք մեզ հեռախոսով կամ էլ.փոստով.

ՌՈՔ Կապիտալը՝ Newmag Summer Fest 2026-ի գլխավոր հովանավոր. ներկայացվեց Անդրե Աղասիի «Անկեղծորեն» հուշագրության հայերեն հրատարակությունը

«ՌՈՔ Կապիտալ»-ը Newmag հրատարակչության հետ համագործակցության շրջանակում հանդես եկավ որպես Summer Fest 2026 փառատոնի գլխավոր հովանավոր՝ միանալով նախաձեռնության, որը մեկ հարթակում համախմբեց ընթերցանության, գրականության և ոգեշնչող քննարկումների սիրահարներին։

Փառատոնի կարևոր իրադարձություններից մեկը համաշխարհային թենիսի հայազգի լեգենդ Անդրե Աղասիի՝ «ՌՈՔ Կապիտալ»-ի աջակցությամբ հայերեն թարգմանված և հրատարակված «Անկեղծորեն» հուշագրության շնորհանդեսն էր, որին հաջորդեց թեմատիկ պանելային քննարկումը: 

Գրքի ընտրությունը պատահական չէր։ «Անկեղծորեն»-ը պատմություն է ոչ միայն թենիսի, այլև կարգապահության, ինքնաճանաչման, դժվարությունները հաղթահարելու և երկար ճանապարհին չհանձնվելու մասին. արժեքներ, որոնք կարևոր են ոչ միայն խաղադաշտում, այլև ներդրումային աշխարհում։

Այս գաղափարներն արտացոլում են «ՌՈՔ Կապիտալ»-ի We don't play games. We play the match. կարգախոսի գաղափարախոսությունը: Ինչպես թենիսում, այնպես էլ ներդրումային ոլորտում հաջողությունը պայմանավորված է ոչ միայն անհատական վարպետությամբ, այլև խաղազույգի միջև վստահությամբ և համատեղ աշխատանքով։ 

«ՌՈՔ Կապիտալ»-ի համար նման նախաձեռնություններին աջակցելը ներդրում է ընթերցանության մշակույթի, ինքնակրթության և նոր գաղափարների տարածման գործում։ Մենք հավատում ենք, որ գիտելիքն ու շարունակական զարգացումը երկարաժամկետ արժեք ստեղծելու կարևորագույն նախադրյալներից են՝ ինչպես յուրաքանչյուր անհատի, այնպես էլ հասարակության համար։

IMG_2259.JPG.jpeg

IMG_1593.JPG

IMG_1583.JPG

IMG_1749.JPG

IMG_1946 (1).JPG

Վերջին գրառումները

Արմբրոկը ռեբրենդինգից հետո ներկայանում է որպես ROQ Capital

Ընկերության լուրեր

Արմբրոկը երկու ժամանակակից լսարան բացեց Հայ-Ռուսական Համալսարանում

Ընկերության լուրեր

Արմբրոկը համագործակցում է Primavera հիմնադրամի հետ՝ աջակցելու երեխաների կրթությանը

Ընկերության լուրեր