ՃԿՈՒՆ ԲՐՈՔԵՐ՝
ՁԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ
ԱՃԻ ՀԱՄԱՐ

10+ բորսաներ, 15,000+ գործիքներ
Հասանելիություն Հայաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ասիայի առաջատար բորսաներին
Արտաբորսայական շուկա (OTC)
Կգտնենք և գրավիչ գնով ձեզ համար ձեռք կբերենք անհրաժեշտ գործիքը
Պահառություն ընկերության ներսում
Արագ և հուսալի քլիրինգ և վերջնահաշվարկ
Մասնագիտական աջակցություն
Մեր հոգատար թիմը ձեր ներդրումային ճանապարհորդության մշտական ուղեկիցն է
Հասանելի բորսաներ
New York Stock Exchange
ԱՄՆ
NASDAQ Stock Market
ԱՄՆ
Cboe Global Market
ԱՄՆ
Armenia Stock Exchange
Հայաստան
AIX
Ղազախստան
KASE
Ղազախստան
London Stock Exchange
Միացյալ Թագավորություն
Börse Frankfurt
Գերմանիա
Japan Stock Exchange

Ճապոնիա
Hong Kong Exchange

Հոնկոնգ
Shanghai Stock Exchange
Չինաստան
Shenzhen Stock Exchange
Չինաստան
Հասանելի գործիքներ
Բաժնետոմսեր
Սովորական և արտոնյալ
Դեպոզիտար ստացականներ
Ամերիկյան (ADR) և գլոբալ (GDR)
ETFs
Ինդեքսային, ոլորտային, թեմատիկ
Պարտատոմսեր
Պետական, կորպորատիվ, մունիցիպալ
Ածանցյալ գործիքներ
Ֆորվարդներ, ֆյուչերսներ, օպցիոններ
Կառուցվածքային գործիքներ
Նոթեր, սվոփեր
Բջջային հավելված
Հարմար, հզոր, բազմալեզու

Փաթեթ
Իրական ժամանակում տեղեկացեք ձեր հաշիվների մնացորդների ու բաց դիրքերի, ինչպես նաև շահույթի/վնասների փոփոխություններին՝ սկսած դիրքի բացման պահից։

Շուկաներ
Իրական ժամանակում շուկայի գնանշումներ՝ առանց սպրեդի արհեստական մեծացման։ Գործարքների կնքում՝ պատվերների ավտոմատացված մշակմամբ։
Ներդրումներ չատի միջոցով
Տվեք ցանկացած հարց և ակնթարթորեն ստացեք պորտֆելի առաջարկներ, շուկայի վերլուծություն և ուղղորդված գործողություններ՝ ամենը պարզ և հարմար չատի միջոցով:

Գործարքներ վայրկյանների ընթացքում
Կատարեք գործարքներ արագ և առանց ավելորդ ջանքի՝ շուկայական պատվերներով, թափանցիկ գնագոյացմամբ և պայմանների լիարժեք հստակությամբ մինչև հաստատումը։

Գործարքների պատմություն
Առևտրային գործարքների լիակատար դիտելիություն:

Ներկայացված նկարների բովանդակությունը ցուցադրական է:

Մենք տրամադրում ենք անխափան հասանելիություն համաշխարհային շուկաներին և ներդրումային հնարավորությունների լայն ընտրություն։ Մեր թիմը ապահովում է պատվերների հուսալի կատարում, թափանցիկ գնագոյացում և մասնագիտական աջակցություն՝ որպեսզի դուք կարողանաք ազատ կերպով առևտուր անել և ներդրումներ կատարել։
Էդուարդ Խաչերյան
Ավագ թրեյդեր
6 տարվա փորձ
միջազգային ֆինանսական գործիքների առևտրի ոլորտում
Մենք սպասարկում ենք...
Սկսե՛ք ներդրումներ կատարել
1
Բացեք հաշիվ
Հայտի լրացնելը
սովորաբար տևում է 10 րոպե
2
Համալրեք ձեր հաշիվը
Բանկային փոխանցման միջոցով
3
Կատարեք ներդրումներ
Մոբայլ հավելվածի կամ
մասնագետի միջոցով
Պայմաններ և սակագներ
Հարց-պատասխան
Ինչպե՞ս բացել բրոքերային հաշիվ
Բրոքերային հաշիվ բացելու համար անհրաժեշտ է՝
- Ներկայացնել բոլոր պահանջվող փաստաթղթերը
- Անցնել նույնականացման գործընթացը
- Լրացնել հայտը
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բրոքերային հաշիվ բացելու համար
Պահանջվող փաստաթղթերի ցանկը կախված է դիմողի իրավական կարգավիճակից
Ֆիզիկական անձանց համար
- Անձնագիր կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթուղթ
- Սոցիալական ապահովության համար կամ համարժեք (առկայության դեպքում)
- Լրացված հաշվի բացման հայտ
- Փաստաթուղթ, որը հաստատում է միջոցների օրինական ծագումը
- Բնակության հասցեի հաստատում (կոմունալ վճարման հաշիվ, բանկային քաղվածք կամ այլ պաշտոնական փաստաթուղթ)Իրավաբանական անձանց համար
- Հաշվի բացման հայտ
- Կանոնադրության կամ հիմնադրման այլ փաստաթղթի պատճեն
- Պետական գրանցման փաստաթղթի պատճեն
- Հարկ վճարողի նույնականացման համար կամ համարժեք
- Լիազորված անձանց լիազորությունները հաստատող փաստաթուղթ
(նշանակման որոշում, լիազորագիր կամ համարժեք փաստաթուղթ)
- Տնօրենի և իրական շահառու(ների) բնակության հասցեի հաստատում
- Տեղեկություններ և փաստաթղթերի լիազորված անձանց և իրական շահառուների վերաբերյալ
- Վերջին աուդիտված ֆինանսական հաշվետվությունները (առկայության դեպքում)
Որքա՞ն ժամանակ է պահանջվում հաշիվ բացելու համար
- Եթե հաշվի բացման հայտը ներկայացվում է բջջային հավելվածի միջոցով և առկա են բոլոր անհրաժեշտ տվյալներն ու փաստաթղթերը, հաշիվը կբացվի 1 աշխատանքային օրվա ընթացքում։
- Իրավաբանական անձանց դեպքում գործընթացը կարող է տևել մինչև 3 աշխատանքային օր։Ծառայությունները հասանելի՞ են ոչ ռեզիդենտներին
Այո։ Եթե ոչ ռեզիդենտը բավարարում է համապատասխանության (compliance) կանոնակարգերով սահմանված չափանիշներին, նա կարող է դառնալ հաճախորդ։
Ինչպե՞ս համալրել բրոքերային հաշիվը:
Ձեր բրոքերային հաշիվը կարող եք համալրել բանկային փախանցման միջոցով:
Տարբեր արժույթներով փոխանցումների համար հաշիվների տվյալները կարող եք գտնել մոբայլ հավելվածի Հաճախորդի պրոֆիլ > Հաշիվ բաժնում:Որքա՞ն են առևտրի սակագներն ու միջնորդավճարները
Սակագները կախված են պատվերի տրման եղանակից, ընտրվածշուկաներից, գործարքիծավալներից ևկնքման վայրերից։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ի՞նչ արժեթղթեր կամ ֆինանսական գործիքներ կարող եմ գնել կամ վաճառել
Դուք կարող եք առևտուր իրականացնել ֆինանսական գործիքների լայն շրջանակով, այդ թվում՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր, կրիպտոակտիվներ, կառուցվածքային պարտատոմսեր, ածանցյալ ֆինանսական գործիքներ, ռեպո գործիքներ, ETF-ներ, հայկական ֆոնդերի այլ փայեր, արտարժույթ (FX) և այլ գործիքներ։
Ինչպե՞ս ելքագրել միջոցները բրոքերային հաշվից
Բրոքերային հաշվից միջոցները բանկային հաշվին փոխանցելու համար անհրաժեշտ է ներկայացնել պատվեր՝ հետևյալ տարբերակներից մեկով․
- Էլեկտրոնային փոստով՝ ուղարկելով նամակ orders@roqcapital.am հասցեին` կցելով լրացված հայտաձևը:
- Ընկերության գրասենյակում՝ ներկայացնելով լրացված հայտաձևը։