Վայ։ Ինչ-որ բան սխալ է

Մենք չկարողացանք ուղարկել ձեր հաղորդագրությունը: Խնդրում ենք ստուգել մուտքագրված տվյալները և կրկին փորձել: Եթե խնդիրը մնում է, կապնվեք մեզ հեռախոսով կամ էլ.փոստով.

ՊԱՀԱՌՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՈՒՄ 

Միասնական համապարփակ լուծումներ՝
արժեթղթերի պահառության և ռեեստրի վարման բնագավառում

Անվտանգ պահառություն և ճշգրիտ հաշվառում՝ յուրաքանչյուր հաճախորդի համար

Պահառության և ռեեստրի վարման մեր ծառայություններն ապահովում են թափանցիկ գործընթացներ ու հուսալի ենթակառուցվածք ներդրողների և թողարկողների համար՝ լիարժեք համապատասխանելով օրենսդրական ու նորմատիվային պահանջներին։

15 000+

հաշվետերեր

1 400+

թողարկողներ

15+

տարիների փորձ

Հիմնական ծառայություններ

  • Հաշիվների վարում

    Արժեթղթերի հաշիվների բացում և վարում:

  • Սեփականության իրավունքի գրանցում

    Արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտոնական գրանցում և հաշվառում:

  • Կորպորատիվ գործողություններ

    Հաշվում առկա արժեթղթերին առնչվող բոլոր կորպորատիվ գործողությունների մասնագիտական կառավարում:

  • Անվանատիրոջ ծառայություններ

    Այլ պահառուների և բաժնետերերին ծառայություններ մատուցող անձանց համար անվանատիրոջ գործառույթի իրականացում:

  • Սահմանափակումների գրանցում

    Հաշվում առկա արժեթղթերի նկատմամբ գրավի, արգելադրման, կալանքի և այլ սահմանափակումների գրանցում:

Լրացուցիչ ծառայություններ

  • Հաշվետվություններ

    Կատարված գործարքների ու հաշիվների մնացորդների վերաբերյալ մանրամասն քաղվածքների և հաշվետվությունների տրամադրում:

  • Տեղեկատվության փոխանցում

    Թողարկողների, պահառուների և հաճախորդների շրջանում տեղեկատվության տարածմանն աջակցության տրամադրում:

  • Բաժնետերերի շահերի ներկայացում

    Բաժնետերերի ընդհանուր ժողովներում հաճախորդների շահերի ներկայացում:

  • Շուկայի մասին տեղեկատվություն

    Արժեթղթերի շուկայի և թողարկողների ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:

  • Խորհրդատվություն

    Արժեթղթերի գրանցման համակարգերի և ներդրումային ռազմավարությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում:

  • Անհատական ծառայություններ

    Օրենսդրության շրջանակներում հաճախորդի հատուկ կարիքներին հարմարեցված ծառայությունների տրամադրում:

Առավելություններ

Մեր հաջողության հիմքը մեր հաճախորդների վստահությունն է: Արմբրոկի պահառության ծառայություններն ուղղված են ոչ միայն ակտիվների պաշտպանությանը, այլև ամուր գործընկերային հարաբերությունների ձևավորմանը: Մեր գլխավոր առաքելությունը ծառայությունների բացառիկ անվտանգության, ճշգրտության, ինչպես նաև անհատականացված աջակցության ապահովումն է, որպեսզի մեր հաճախորդները կարողանան կենտրոնանալ բացառապես իրենց ամենակարևոր նպատակի՝ ներդրումների աճի վրա:

Էլմիրա Ղալումյան

Դեպոզիտարիայի ղեկավար - Պահառություն և հաշվարկներ

15 տարվա աշխատանքային փորձ պահառության և ռեեստրավարման ծառայությունների ոլորտում

Սակագներ և պայմաններ

Հարց ու պատասխան