Վայ։ Ինչ-որ բան սխալ է

Մենք չկարողացանք ուղարկել ձեր հաղորդագրությունը: Խնդրում ենք ստուգել մուտքագրված տվյալները և կրկին փորձել: Եթե խնդիրը մնում է, կապնվեք մեզ հեռախոսով կամ էլ.փոստով.

Հիմնադրվել է 1994 թվականին

ԱՌԱՋԱՏԱՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ  ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ       

Մենք օգնում ենք ներդրողներին հասնել իրենց նպատակներին, առաջարկելով վստահելի փորձառություն, նորարարական լուծումներ և ներդրումային ծառայությունների ամբողջական փաթեթ
  • Երկարատև պատմություն

    Հիմնադրված 1994 թվականին՝ մենք ունենք տասնամյակների փորձ Հայաստանի ներդրումային շուկայում։
  • Առաջին IPO իրականացնող

    2008-ին մենք իրականացրեցինք բաժնետոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխումը
  • Առաջատար ակտիվներով

    Հաճախորդները մեզ վստահում են ավելի քան 1 մլրդ դոլարի ակտիվներ

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է՝ առաջատար տեխնոլոգիաների կիրառման և թափանցիկ ծառայությունների մատուցման միջոցով ապահովել ֆինանսական շուկաների լիարժեք հասանելիություն՝ սկսած հայկական շուկայից մինչև համաշխարհային հարթակներ: Մենք հնարավորություն ենք ընձեռում անհատ ներդրողներին օգտվել ժամանակակից թվային գործիքներից, իսկ կորպորատիվ հաճախորդներին՝ ստանալ ներդրումային բանկային համապարփակ լուծումներ՝ իրենց ֆինանսական նպատակներին արդյունավետ կերպով հասնելու համար։

Մեր արժեքները

Մեր մրցանակները

2018-2026

Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո/սվոփ գործարքների շուկայում

2021-2022

Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-ռեեստրավար

2021

Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ

2014-2021

Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու՝ կորպորատիվ արժեթղթերի շուկայում

2014-2018

Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-ռեեստրավար

2015-2018

Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ

2017

Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ

2016

Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում

2012-2014

Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում

Անդամակցություն կազմակերպություններում

Խմբի ընկերություններ

Աջակցություն սոցիալական ծրագրերին

Մենք աջակցում ենք կրթական, մշակութային և մարզական նախաձեռնություններին

ՌՈՔ Կապիտալի աջակցությամբ Խաչքարերի պուրակում բացվել է նոր հանրային խաղահրապարակ

ՌՈՔ Կապիտալը երկու ժամանակակից լսարան բացեց Հայ-Ռուսական Համալսարանում

Արմբրոկի աջակցությամբ Շիրակի մարզի Նահապետավան համայնքում ստեղծվել է նոր հանրային գրադարան

ՌՈՔ Կապիտալը դարձել է Primavera հիմնադրամի գործընկերը՝ երեխաների կրթությանը աջակցելու նպատակով

ՌՈՔ Կապիտալը՝ Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի պաշտոնական գործընկեր

ՌՈՔ Կապիտալի հովանավորությամբ հրապարակվել է Ռեյ Դալիոյի "Սկզբունքներ" գրքի հայերեն տարբերակը

ՌՈՔ Կապիտալը՝ 2024 թվականի Երևանի մարաթոնի գլխավոր հովանավոր

ՌՈՔ Կապիտալ ընկերություն

  • Արամ Կայֆաջյան

    Գլխավոր տնօրեն

    Ծննդյան տարի
    1983


    Կարիերա
    • 2004թ. առ այսօր՝ «ՌՈՔ Կապիտալ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն
    • 2017թ.-ից առ այսօր՝ «ՌՈՔ Ֆանդս» ակտիվների կառավարման ընկերության հիմնադիր բաժնետեր և խորհրդի անդամ
    • 2021թ. առ այսօր՝ «ԷմԲի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության գործընկեր՝ կապիտալի շուկաների, գործառնությունների և ռազմավարության գծով
    • 2021թ. առ այսօր՝ «ԷմԲի Լեգալ» խորհրդատվական ընկերության գործընկեր՝ կապիտալի շուկաների, գործառնությունների և ռազմավարության գծով
    • 2020-2023թթ.` «Ինեկոբանկ»-ի Դիտորդ խորհրդի անդամ
    • 1999-2004թթ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ «Արմբրոկ» ներդրումային ընկերությունում
    • 2007-2008թթ.՝ Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի Դիտորդ խորհուրդների անդամ
    • 2010-2014թթ. դասախոսել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում
     

    Կրթություն
    • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
    • Տնտեսագիտության թեկնածու

  • Արաքսյա Հարությունյան

    Գլխավոր տնօրենի տեղակալ

    Ծննդյան տարի
    1983
     

    Կարիերա
    • 2015թ.-ից առ այսօր՝ «ՌՈՔ Կապիտալ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ
    • 2010-2015թթ.՝ «Արմենբրոկ» ԲԲԸ արժեթղթերով գործառնությունների բաժնի ղեկավար
    • 2008-2010թթ.՝ «Արմենբրոկ» ԲԲԸ գանձապահ-բրոքեր
    • 2006-2008թթ.՝ «Արմենբրոկ» ԲԲԸ տնտեսագետ-վերլուծաբան
    • հանդիսանում է Տնօրենների հայկական ինստիտուտի անդամ

     

    Կրթություն
    • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
    • Հարվարդի բիզնես դպրոց
    • Նյու Յորքի ֆինանսների ինստիտուտ
    • Ավստրիայի էկոնոմիկայի և վերլուծությունների պալատ

  • Հայկ Մանասելյան

    Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար

    Ծննդյան տարի 
    1983


    Կարիերա
    • 2008թ.-ից առ այսօր՝ «ՌՈՔ Կապիտալ» ԲԲԸ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար
    • 2004-2008թթ.՝ «Արմենբրոկ» ԲԲԸ ներքին վերահսկողության ծառայության ղեկավար
    • 2017թ.-ից առ այսօր՝ «ՌՈՔ Ֆանդս» ՓԲԸ գլխավոր հաշվապահ
    • 2010-2012թթ., 2016թ.-ից առ այսօր՝ «Բիզնես Քարտուղար» ՍՊԸ տնօրեն
    • 2013թ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտ
    • 2006-2007թթ.՝ Հայաստանի ֆոնդային բորսայի կարգապահական հանձնաժողովի նախագահի տեղակալ
    • 2003-2004թթ.՝ «ԱՅ ՏԻ ԲՐՈԿ ԴԻԼ ՏՐԱՍՏ» ՍՊԸ ներքին վերահսկող ծառայության ղեկավար
    • 2002-2003թթ.՝ «ԱՅ ՏԻ ԲՐՈԿ ԴԻԼ ՏՐԱՍՏ» ՍՊԸ գործադիր տնօրեն

    Կրթություն
    • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
    • Տնտեսագիտության թեկնածու

  • Աշոտ Մինասյան

    Գլոբալ շուկաների տնօրեն

    Ծննդյան տարի
    1983


    Կարիերա
    • 2026թ. առ այսօր՝ «ՌՈՔ Կապիտալ» ԲԲԸ գլոբալ շուկաների տնօրեն
    • 2022-2026թ.՝ «ՌՈՔ Կապիտալ» ԲԲԸ ակտիվների կառավարման և բրոքերային գործառնությունների բաժնի ղեկավար
    • 2019-2022թթ.՝ «Ալֆա Կապիտալ» ընկերության թրեյդինգի ստորաբաժանման ղեկավար, Մոսկվա, Ռուսաստան
    • 2011-2019թթ.՝ «ԲիՍիԷս» ընկերության գլխավոր տնօրեն, արժեթղթերով վարկային գործառնությունների և ռեպո գործարքների ստորաբաժանման ղեկավար, Մոսկվա, Ռուսաստան
    • 2010-2011թթ.՝ Մոսկվայի բանկի ռեպո գործառնությունների ստորաբաժանման գլխավոր տնօրեն, Մոսկվա, Ռուսաստան
    • 2007-2010թթ.՝ «Տրոյկա Դիալոգ» ընկերության ռեպո գործարքների թրեյդեր, Մոսկվա, Ռուսաստան

    Կրթություն
    ՌԴ կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիա

  • Աշոտ Չաղարյան

    Զարգացման տնօրեն

    Ծննդյան տարի
    1974


    Կարիերա
    • 2025թ. առ այսօր՝ «ՌՈՔ Կապիտալ ԲԲԸ» զարգացման տնօրեն
    • 2025թ. առ այսօր՝ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի նախագահ
    • 2017-2024 թթ.՝ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ընկերության կորպորատիվ հարաբերությունների տնօրեն
    • 2014-2017թթ.՝ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ընկերության բիզնեսի զարգացման տնօրեն
    • 2000-2014թթ.՝ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ միջազգային ընկերություններում՝ վաճառքների, մարքեթինգի և ֆինանսների ոլորտում Արևելյան Եվրոպայի տարբեր շուկաներում

    Կրթություն
    • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
    • Մագիստրոսի աստիճան

  • Սամվել Սահակյան

    Ֆինանսական տնօրեն

    Ծննդյան տարի 
    1983


    Կարիերա
    • 2022թ. առ այսօր՝ «ՌՈՔ Կապիտալ» ԲԲԸ ֆինանսական տնօրեն
    • 2007-2011թթ.՝ «Արմենբրոկ» ԲԲԸ հետազոտությունների ստորաբաժանման ղեկավար
    • 2016-2022թթ.՝ «ԷմԷմՋի Գոլդ Լիմիթեդ»-ի ֆինանսական տնօրեն
    • 2011-2015թթ.՝  «Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդեր»-ի Կովկասի աճի ֆոնդի Հայաստանյան գրասենյակի ղեկավար
    • 2006-2007թթ.՝ Ֆինանսական հատվածի զարգացման ծրագրի ֆինանսական հետազոտությունների մասնագետ

    Կրթություն
    • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
    • Ռուս-Հայկական համալսարան
    • Շվեյցարական ֆինանսների ակադեմիա

  • Լիդա Թադեոսյան

    Գլխավոր հաշվապահ

    Ծննդյան տարի
    1987


    Կարիերա
    • 2023թ. առ այսօր՝ «ՌՈՔ Կապիտալ» ԲԲԸ գլխավոր հաշվապահ
    • 2022-2023թթ.՝ «Ակբա Բանկ» ԲԲԸ ֆինանսական հաշվառման և հաշվետվությունների բաժնի ղեկավար և «Ակբա Ֆեդերացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ
    • 2020-2022թթ.՝ «ՍՕՍ-Մանկական գյուղեր» ՀԲԿ ֆինանսական բաժնի ղեկավար / գլխավոր հաշվապահ և «Կրեդիտ Կորպ» ՈՒՎԿ ՓԲԸ վերստուգող
    • 2015-2022թթ.՝ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի դասավանդող
    • 2014-2020թթ.՝ «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ ավագ աուդիտոր, ապա աուդիտի ղեկավար
    • 2011-2014թթ.՝ «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ ավագ աուդիտոր և հաշվապահական ծառայությունների մենեջեր
    • 2008-2014թթ.՝ գլխավոր հաշվապահ տարբեր առևտրային կազմակերպություններում

    Կրթություն
    • Երևանի պետական մանկավարժական համալսարան
    • Բակալավրի աստիճան 
    • Երևանի պետական համալսարան
    • Մագիստրոսի աստիճան

  • Կարեն Իսաջանյան

    Գլխավոր թրեյդեր

    Ծննդյան տարի
    1983


    Կարիերա
    • 2022թ. առ այսօր՝ «ՌՈՔ Կապիտալ» ԲԲԸ թրեյդինգի ղեկավար
    • 2021-2022թթ.՝ «Սինարա» ներդրումային բանկի բաժնետոմսերի վաճառող-թրեյդեր, Մոսկվա, Ռուսաստան
    • 2017-2021թթ.՝ «Բանկ Օտկրիտիե» ֆինանսական կորպորացիայի բաժնետոմսերի վաճառող-թրեյդեր, Մոսկվա, Ռուսաստան
    • 2008-2016թթ.՝ «Ռայ, Մեն ընդ Գոր Սեքյուրիթիզ» (RMG) ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասնագետ, բրոքերային գործունեության ղեկավար, Մոսկվա, Ռուսաստան
    • 2007թ.՝ «Ակ Բարս» Հոլդինգի բաժնետոմսերի վաճառքի մասնագետ, Մոսկվա, Ռուսաստան
    • 2006-2007թթ.՝ «Ռենեսանս Կապիտալ» ընկերության ակտիվների կառավարման խորհրդատու, Մոսկվա, Ռուսաստան
    • 2005-2006թթ.՝ «Սիթիգոլդ» («Սիթի») ընկերության գործադիր տնօրեն, Մոսկվա, Ռուսաստան

    Կրթություն
    Մոսկվայի ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի և ավտոմատացման պետական ինստիտուտ (տեխնիկական համալսարան)

  • Էդգար Աղաբեկյան

    Գլխավոր դիլեր

    Ծննդյան տարի 
    1982


    Կարիերա
    • 2009թ.-ից առ այսօր՝ «ՌՈՔ Կապիտալ» ԲԲԸ գլխավոր դիլեր
    • 2019թ.-ից առ այսօր՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսագիտության 014 մասնագիտական խորհրդի անդամ
    • 2019թ.-ից առ այսօր՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսական շուկաների և ինստիտուտների ամբիոնի դոցենտ
    • 2009թ.՝ «Պրիվատ Ինվեստ» ՓԲԸ գործառնական բաժնի պետ / բրոքեր
    • 2008թ.՝ «Պրիվատ Ինվեստ» ՓԲԸ գործառնական բաժնի գլխավոր մասնագետ
    • 2007-2008թթ.՝ «Պրիվատ Ինվեստ» ՓԲԸ արժեթղթերի վարչության պետ
    • 2007թ.՝ Հայաստանի ֆոնդային բորսայի կարգապահական հանձնաժողովի անդամ
    • 2007թ.՝ «Պրիվատ Ինվեստ» ՓԲԸ ներքին վերահսկող
    • 2006-2007թթ.՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ արժեթղթերի դիլեր

    Կրթություն
    • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
    • Տնտեսագիտության թեկնածու

  • Մաքսիմ Բիրյուկով

    Թվային պրոդուկտների և հետազոտությունների ղեկավար

    Ծննդյան տարի
    1984


    Կարիերա
    2025թ.-ից առ այսօր՝ «ՌՈՔ Կապիտալ» ԲԲԸ թվային պրոդուկտների և հետազոտությունների ղեկավար
    • 2022թ.՝ «ՌՈՔ Կապիտալ» ԲԲԸ միջազգային ֆինանսական շուկաների գլխավոր վերլուծաբան
    • 2017-2022թթ.՝ «Ալֆա Կապիտալ» ընկերության ֆիքսված եկամտաբերությամբ գործիքների վարկային և տվյալների վերլուծության բաժնի ղեկավար, Մոսկվա, Ռուսաստան
    • 2013-2017թթ.՝ «Օտկրիտիե» ընկերության միաձուլումների և ձեռքբերումների գծով փոխտնօրեն, Մոսկվա, Ռուսաստան
    • 2008-2013թթ.՝ «Նեշնլ Բանկ Թրաստ» ընկերության կորպորատիվ ֆինանսների գծով փոխնախագահ
    • 2007-2008թթ.՝ «Էռնսթ ընդ Յանգ» ընկերության ավագ խորհրդատու
    • 2005-2007թթ.՝ «ՓրայսուոթերհաուսՔուփերս» (PwC) ընկերության աուդիտի խորհրդատու

    Կրթություն
    • ՌԴ Տնտեսագիտության բարձրագույն դպրոց
    • Բակալավրի աստիճան
     

  • Էլմիրա Ղալումյան

    Դեպոզիտարիայի, պահառության և հաշվարկային գործառնությունների դեպարտամենտի ղեկավար

    Ծննդյան տարի
    1986


    Կարիերա
    •⁠ ⁠2025թ.-ից առ այսօր՝ «ՌՈՔ Կապիտալ» ԲԲԸ դեպոզիտարիայի, պահառության և հաշվարկային գործառնությունների դեպարտամենտի ղեկավար
    •⁠ 2013-2025թթ.՝ «ՌՈՔ Կապիտալ» ԲԲԸ դեպոզիտար ծառայությունների ղեկավար
    •⁠ 2011-2013թթ.՝ «Արմենբրոկ» ԲԲԸ պահառու
    •⁠ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի մասնագիտական որակավորումներ՝ DEPEND համակարգի հաշվի օպերատոր և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի լիարժեք ծառայությունների մատուցման իրավունքով

    Կրթություն
    Երևանի պետական համալսարան

  • Ալեքսանդր Միրոնով

    Տեխնիկական տնօրեն

    Ծննդյան տարի
    1975
     

    Կարիերա
    • 2023թ. առ այսօր՝ «ՌՈՔ Կապիտալ» ԲԲԸ տեխնիկական տնօրեն
    • 2022-2023թթ.՝ «ՏերաԼինք»-ի ծրագրի ղեկավար, Մոսկվա, Ռուսաստան
    • 2021-2022թթ.՝ «Վոենտորգ» ԲԲԸ ծրագրային ապահովման մշակող
    • 2019-2021թթ.՝ «Մոսստրոյտրանս» կորպորացիայի ՏՏ մենեջեր, Մոսկվա, Ռուսաստան
    • 2017-2019թթ.՝ «Տրոյկա Դրայվեր» ընկերության տնօրեն, Մոսկվա, Ռուսաստան
    • 2014-2017թթ.՝ «Սբեր»-ի սեկտորի ղեկավար, Մոսկվա, Ռուսաստան
    • 1996-2014թթ.՝ «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի դեպոզիտարիայի ղեկավարի տեղակալ, Մոսկվա, Ռուսաստան

    Կրթություն
    Մոսկվայի կապի և ինֆորմատիկայի տեխնիկական համալսարան
     

  • Էլեոնորա Հովսեփյան

    Մարդկային ռեսուրսների և փոփոխությունների ղեկավար

    Ծննդյան տարի
    1997


    Կարիերա
    • 2025թ.-ից առ այսօր՝ «ՌՈՔ Կապիտալ» ԲԲԸ անձնակազմի և փոփոխությունների կառավարման ղեկավար
    • 2021թ.-ից առ այսօր՝ «Հյումանայզդ Քորփորեյթ ԷյչԱր Սոլյուշնս» ընկերության համահիմնադիր
    • 2020-2021թթ.՝ «ԷյչԷսԲիՍի Բանկ Արմենիա»-ի մարդկային ռեսուրսների բիզնես գործընկեր՝ Անհատական և մանրածախ բանկային ծառայությունների ուղղության համար (WPB)
    • 2018-2020թթ.՝ «ԷյչԷսԲիՍի Բանկ Արմենիա»-ի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ / Վերապատրաստման ակադեմիայի համակարգող
    • 2017-2019թթ.՝ «Վիքթորի Ջեմս» ընկերության բիզնես համագործակցության մասնագետ՝ «Ալրոսա» ընկերության հետ համագործակցությամբ
    • «ԱլֆաՄեդ» հայ-իսրայելական համատեղ ձեռնարկության հանրային իրազեկման արշավների աջակցության մասնագետ
     

    Կրթություն
    • Հայաստանի ամերիկյան համալսարան
    • Օքսֆորդի համալսարանի Սաիդ բիզնես դպրոց

Կորպորատիվ իրադարձություններ

1994

«Արմբրոկ» ՍՊԸ-ի հիմնադրումը

1994

«Արմբրոկ» ՍՊԸ-ի վերանվանումը «Հայ-կանադական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի

1998

«Հայ-կանադական Արմբրոկ համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի վերակազմակերպումը «Արմենբրոկ» ՓԲԸ-ի

2008

«Արմենբրոկ» ՓԲԸ-ի վերակազմակերպումը «Արմենբրոկ» ԲԲԸ-ի

2008

«Արմենբրոկ» ԲԲԸ-ի և «Մաստեր Կապիտալ» ՍՊԸ-ի միաձուլման արդյունքում ստեղծվել է նոր «Արմենբրոկ» ԲԲԸ

2017

«Գլոքալ» ՓԲԸ ակտիվների կառավարման ընկերության ստեղծումը Արմբրոկի մասնակցությամբ

2019

«Կապիտալ ինվեսթմընթս» ՓԲԸ-ի ձեռքբերում և միացում

2021

«Արմենբրոկ» ԲԲԸ-ի վերանվանում «Արմբրոկ» ԲԲԸ-ի

2024

Ընկերությունը նշեց իր 30-ամյակը՝ հաճախորդների, գործընկերների և աշխատակիցների մասնակցությամբ

2026

2026 թվականին իրականացվել է ռեբրենդինգ՝ ընկերության անվան փոփոխմամբ «ROQ Capital»-ի

Հիմնադիր փաստաթղթեր

Ընկերության մասին տեղեկատվություն