Հաճախորդի իրավունքներ
ՌՈՔ Կապիտալի յուրաքանչյուր հաճախորդ իրավունք ունի իր սպասարկման հետ կապված դժգոհություններ ունենալու դեպքում բողոքներ ներկայացնել ընկերությանը:
Հաճախորդների բողոքների ներկայացման և քննարկման կարգն ու ժամկետները սահմանված են ընկերության Ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության կանոնակարգում:
Հաճախորդն իր բողոքը պետք է ներկայացնի գրավոր` առձեռն հանձնելով կամ փոստով ուղարկելով «ՌՈՔ Կապիտալ» ԲԲԸ-ի` Հանրապետության փ., 39 հասցեում գտնվող գրասենյակ, կամ ուղարկելով էլեկտրոնային փոստով` InternalAudit@roqcapital.am հասցեյով:
Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին ՀՀ օրենքի համաձայն ֆիզիկական անձը ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը և իրավաբանական անձը հնարավորություն ունեն ՌՈՔ Կապիտալի և իրենց միջև կնքվող գործարքից բխող պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը գտնվում է Երևան, Մ. Խորենացի փողոց 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ հասցեում:
Էլ. Փոստ. info@fsm.am:
Հեռախոս. 060701111, ներքին համարը` 100
Ինտերնետային կայք` fsm.am
Աշխատանքային օրերը և ժամերն են` երկուշաբթիից ուրբաթ ժամը 9:00—18:00:
Ընդմիջումը` ժամը 13:00—14:00
Խնդրում ենք հաշվի առնել, որ ՌՈՔ Կապիտալ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել:
«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի, «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ի 11-րդ կետի և «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի համաձայն ցանկացած անձ իրավունք ունի ՌՈՔ Կապիտալից ստանալ հետևյալ տեղեկություները.
- ՌՈՔ Կապիտալի և նրա կողմից մատուցվող ծառայությունների մասին,
- արժեթղթերի մասին, որոնցում կարող են ներդրվել հաճախորդների միջոցները,
- գործարքների կնքման վայրի (միջոցի) մասին (ֆոնդային բորսա, այլ կարգավորվող շուկա կամ չկարգավորվող շուկա),
- համապատասխան ծախսերի և միջնորդավճարների մասին:
Վերոնշյալ տեղեկություններն ընկերությունը տրամադրում է գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ՀՀ օրենսդրությամբ տվյալ տեղեկության տրամադրման համար այլ ժամկետ սահմանված լինելու դեպքում` այդ սահմանված ժամկետում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` ընկերության գրասենյակում, էլեկտրոնային փոստով` info@roqcapital.am հասցեով, կամ փոստով` ՀՀ, ք. Երևան, 0010, Հանրապետության փ., 39 հասցեով:
Տեղեկությունները տրամադրվում են անվճար: