Վայ։ Ինչ-որ բան սխալ է

Մենք չկարողացանք ուղարկել ձեր հաղորդագրությունը: Խնդրում ենք ստուգել մուտքագրված տվյալները և կրկին փորձել: Եթե խնդիրը մնում է, կապնվեք մեզ հեռախոսով կամ էլ.փոստով.

ԿԱՐԻԵՐԱՆ 
ՌՈՔ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ

ՌՈՔ Կապիտալ-ը ձևավորում է մշակույթ, որտեղ տաղանդը գնահատվում է, արդյունավետությունը՝ արժևորվում, իսկ աճը երբեք կանգ չի առնում։
Let’s ROQ together.

Ստեղծված՝ բարձր արդյունավետության համար: Կառուցված՝ մարդկանց համար։

ՌՈՔ Կապիտալում մենք հավատում ենք, որ բացառիկ արդյունքները ստեղծվում են բացառիկ մարդկանց շնորհիվ։ Այդ պատճառով մենք ձևավորում ենք միջավայր, որը խթանում է աճը, հոգատարությունը, ճանաչումը և երկարաժամկետ մասնագիտական զարգացումը։
  • Աշխատանքի գնահատում և ճանաչում

  • Ֆինանսական ճկունություն

  • Առողջություն և բարեկեցություն

  • Ուսուցում և զարգացում

  • Աշխատանքի խրախուսում

Մեր մարդիկ

Մեր աշխատակիցների հաջողության պատմությունները մոտիվացնում և ոգեշնչում են մեզ

Էլմիրա Ղալումյան

Դեպոզիտարիայի, պահառության և հաշվարկային գործառնությունների դեպարտամենտի ղեկավար

Ընկերությունում դեպոզիտար և պահառության ծառայությունների ձևավորման օրվանից Էլմիրա Ղալումյանի նվիրված աշխատանքի շնորհիվ այս ծառայությունները դարձել են ոլորտում որակի չափանիշ։ Նրա ղեկավարությամբ ՌՈՔ Կապիտալի դեպոզիտար դեպարտամենտը բազմիցս արժանացել է  Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի ամենամյա մրցանակների տարբեր անվանակարգերում։

Ամալյա Չանդոյան

Ռեեստրավարման և պահառության ղեկավար

Ամալյան ՌՈՔ Կապիտալի թիմին միացել է 2022 թվականին՝ որպես ռեեստրավարման և պահառության ոլորտի մասնագետ։ Իր պատասխանատու աշխատանքի, մասնագիտական գիտելիքների և հետևողականության շնորհիվ նա արագ առաջընթաց է գրանցել՝ դառնալով ավագ մասնագետ։ Արդեն 2025 թվականին Ամալյան նշանակվել է Ռեեստրավարման և պահառության ղեկավար՝ համակարգելով ոլորտի հիմնական գործընթացները, ապահովելով արդյունավետ աշխատանք և բարձր որակ։ Ամալյայի խոսքով՝ ՌՈՔ Կապիտալի առանձնահատկությունն այն է, որ այստեղ աշխատանքը նկատվում և գնահատվում է՝ հնարավորություն տալով աճել և հավատալ, որ ճիշտ միջավայրում միշտ կարող ես ավելին։

Մանե Գաուդյան

Ավագ թրեյդեր

Ավելի քան 4 տարվա փորձ ունենալով Հայաստանի արժեթղթերի շուկայում՝ Մանեն ներկայումս աշխատում է որպես Ավագ թրեյդեր ՌՈՔ Կապիտալ ԲԲԸ ներդրումային ընկերությունում։ Մասնագիտացած է ներդրումային պորտֆելների կառավարման, արժեթղթերի և արտարժույթային (FX) գործարքների իրականացման ոլորտներում։ Մանեն ապահովում է հաճախորդների պատվերների արագ, ճշգրիտ և արդյունավետ իրականացում՝ պահպանելով բարձր մասնագիտական մոտեցում, մշտապես վերլուծում է ֆինանսական շուկաները և մասնակցում ներդրումային ու առևտրային որոշումների կայացման գործընթացին։ Մասնագիտական զարգացման շրջանակում Մանեն հաջողությամբ ստացել է CFA Level II որակավորում։ Բացի այդ, ճանաչվել է AMX Trader-ի թեստավորման գործընթացում ամենանշանակալի ներդրում ունեցող գործընկեր։

Էդգար Աղաբեկյան

Գլխավոր դիլեր

Էդգար Աղաբեկյանն ընկերությունում աշխատում է արդեն երեք տասնամյակ՝ նրա հիմնադրման օրվանից: Հենց Էդգարն է հետևում, որ գործարքները կատարվեն սահմանված ժամկետներում և լավագույն պայմաններով: 2023 թվականին նա շահեց AMX մրցանակը՝ որպես AMX Trader-ի նոր պլատֆորմի փորձարկման գործում ամենանշանակալի ներդրումն ունեցած գործընկեր:

Էդուարդ Խաչերյան

Ավագ թրեյդեր

Էդուարդը ՌՈՔ Կապիտալի թիմին միացել է 2020 թվականի վերջին՝ Հայաստան վերադառնալուց հետո։ Մինչ այդ նա երկու անգամ դարձել էր Լիբանանի ազգային Virtual Stock Exchange մրցույթի հաղթող, ինչպես նաև աշխատել է BLOM Invest Bank-ի թրեյդինգային բաժնում։ Հետաքրքրական է, որ մինչ ֆինանսների աշխարհ մուտք գործելը, Էդուարդի կյանքում կարևոր տեղ էր զբաղեցնում պարը։ Ավելի քան 20 տարի պարը եղել է նրա կյանքի անբաժանելի մասը՝ ձևավորելով այն կարգապահությունը, կենտրոնացվածությունն ու տոկունությունը, որոնք կարևոր հատկանիշներ են նաև ֆինանսական ոլորտում։ Հայաստան վերադառնալուց հետո նրան ամենից շատ ոգեշնչել է իր փորձն ու գիտելիքները հայրենիքում կիրառելու հնարավորությունը։ Էդուարդի խոսքով՝ ՌՈՔ Կապիտալի առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ գլոբալ մտածողությունն ու ապագային միտված տեսլականը զուգորդվում են սեփական արմատներին ու արժեքներին հավատարիմ մնալու հետ։ Այսօր Էդուարդը ՌՈՔ Կապիտալում զբաղեցնում է ավագ թրեյդերի պաշտոնը՝ հատկապես կարևորելով թիմային աշխատանքն ու ընդհանուր տեսլականը, որը միավորում է թիմին։

Միլենա Ղայֆաջյան

Միջազգային պահառության և հաշվարկային գործառնությունների ղեկավար

Թեև Միլենան իր մասնագիտական ուղին սկսել է բանկային ոլորտում, նրա կարիերայի կարևոր մասը կապված է ՌՈՔ Կապիտալի հետ։ Որոշ ժամանակ աշխատելով բանկային համակարգում՝ նա վերադարձել է ՌՈՔ Կապիտալ՝ արդեն հարուստ փորձով և նոր մասնագիտական ձեռքբերումներով։ Իր 13-ամյա մասնագիտական փորձառությունից 9 տարին Միլենան անցկացրել է ՌՈՔ Կապիտալում։ Այսօր նա զբաղեցնում է Միջազգային պահառության և հաշվարկային գործառնությունների ղեկավարի պաշտոնը։ Միլենայի խոսքով՝ ՌՈՔ Կապիտալ վերադառնալը իր մասնագիտական ճանապարհի կարևոր որոշումներից մեկն էր։ Այստեղ ձևավորված կորպորատիվ մշակույթը, բարձր մասնագիտական չափանիշներն ու մարդկանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը ստեղծում են միջավայր, որտեղ հնարավոր է շարունակաբար զարգանալ և հասնել նոր հաջողությունների։

Սամվել Սահակյան

Ֆինանսական տնօրեն

Սամվելը կարիերան ՌՈՔ Կապիտալում սկսել է որպես հետազոտությունների բաժնի ղեկավար, որտեղ ձևավորել է վերլուծական և շուկայի խորքային ուսումնասիրության ուժեղ հիմք՝ ձեռք բերելով վստահելի փորձագետի հեղինակություն ֆինանսական վերլուծության մեջ։ Նրա պրոֆեսիոնալիզմն ու փորձը նրան առաջնորդեցին դեպի կարիերայի հաջորդ քայլը՝ Ֆինանսական տնօրենի պաշտոնը։ Սամվելը ունի տնտեսագիտության թեկնածուի աստիճան և ներկայումս հանդիսանում է CFA ծրագրի Level III թեկնածու։

Մեր գրասենյակը

Մայրաքաղաքի սրտում գտնվող մեր գրասենյակը պարզապես աշխատանքային տարածք չէ, այլ նաև հաղորդակցվելու և ստեղծագործելու համար լավագույնս հարմարեցված ժամանակակից վայր:

Կորպորատիվ միջոցառումներ

Մեր թիմը գիտի ոչ միայն արդյունավետ ու նվիրված աշխատել, այլև միասին հրաշալի ժամանակ անցկացնել՝ կտրվելով աշխատանքային առօրյայից ու լիարժեք զվարճանալով։ Կորպորատիվ միջոցառումները մեզ համար պարզապես հաճելի ժամանց չեն․ դրանք հնարավորություն են ավելի մտերմանալու և ստեղծելու ջերմ, դրական մթնոլորտ։ Իսկ պարբերաբար կազմակերպվող համատեղ հանգիստն ու ոչ ֆորմալ շփումն օգնում են ամրապնդել թիմային ոգին, ձևավորել համախմբված և միմյանց վստահող թիմ։

Հետաքրքրությունների ակումբներ

Մեզ միավորում է ոչ միայն աշխատանքը, այլև ընդհանուր նախասիրություններն ու միասին անցկացրած ժամանակը։ Մենք ունենք հետաքրքրությունների ակումբներ, որոնք թիմակիցներին հնարավորություն են տալիս շփվելու նաև աշխատանքային միջավայրից դուրս՝ միավորվելով ընդհանուր նախասիրությունների շուրջ՝ սպորտից և ճանապարհորդությունից մինչև գինու մշակույթ, արվեստ և այլ թեմաներ։ Իհարկե, սա նպաստում է ավելի մտերիմ հարաբերությունների ձևավորմանը:

Թափուր աշխատատեղեր

Ներկայումս թափուր աշխատատեղեր չկան։ Եթե հետաքրքրված եք «ՌՈՔ Կապիտալ»-ի թիմին միանալու հնարավորությամբ, կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը։ Մենք կդիտարկենք այն և համապատասխան հնարավորության առկայության դեպքում կապ կհաստատենք Ձեզ հետ։

Ստանալ տեղեկատվություն թափուր աշխատատեղերի մասին

Դուք հաջողությամբ բաժանորդագրվել եք նորություններին։

Վայ։ Ինչ-որ բան սխալ է

Մենք չկարողացանք ուղարկել ձեր հաղորդագրությունը: Խնդրում ենք ստուգել մուտքագրված տվյալները և կրկին փորձել: Եթե խնդիրը մնում է, կապնվեք մեզ հեռախոսով կամ էլ.փոստով.