
14,000+ ԱՐԺԵԹՂԹԵՐ
ՄԵԿ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Բացահայտե՛ք հազարավոր ներդրումային հնարավորություններ ցանկացած նպատակի և ռազմավարության համար:

1994 թվականին հիմնադրվելով «Արմբրոկ» անվանմամբ և լիցենզավորվելով ՀՀ ԿԲ-ի կողմից, «ՌՈՔ Կապիտալ» ընկերությունն այսօր Հայաստանի արժեթղթերի շուկայի առաջատարներից է։
Մենք միավորում ենք շուկայի մեր խորը փորձառությունը առաջադեմ թվային տեխնոլոգիաների հետ՝ նպաստելով Հայաստանում նոր որակի ներդրումային գործընթացների ձևավորմանը։
Բոլոր օգտատերերի համար պարտադիր է երկփուլային նույնականացումը, ծայրից ծայր գաղտնագրումն ու KYC հաստատումը։
Հասարակ, արտոնյալ
Ինդեքսային, ոլորտային, թեմատիկ
Պետական, մունիցիպալ, կորպորատիվ
ՇուտովՔոլ և փութ օպցիոններ
Շուտով
Բացահայտե՛ք հազարավոր ներդրումային հնարավորություններ ցանկացած նպատակի և ռազմավարության համար:

Պարզապես հարցրե՛ք և ուսումնասիրե՛ք ներդրումային գաղափարներ, ստացե՛ք կիրառելի խորհուրդներ՝ այս ամենը մեկ հավելվածում։
Ձեր ակտիվները պահվում են ԱՄՆ-ում լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններում։ Արժեթղթերի համար գործում է SIPC-ի պաշտպանություն՝ մինչև 500,000 USD։

Առևտուր արեք ԱՄՆ բաժնետոմսերով և ETF-ներով՝ ԱՄՆ-ում գրանցված բրոքեր-դիլերի միջոցով, որը FINRA-ի և SIPC-ի անդամ է։

Գրանցված է որպես ներկայացուցչություն Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնում (DIFC) և գործում է DFSA-ի վերահսկողության ներքո։

Բրոքերային ընկերությունը լիցենզավորված է ԱՄՆ Ֆինանսական ծառայությունների ոլորտի կարգավորման ծառայության (FINRA) կողմից և գործում է ԱՄՆ օրենսդրությանը համապատասխան։

Բրոքերային ընկերության անվճարունակության դեպքում յուրաքանչյուր հաշվում գտնվող մինչև $500,000 գումարի արժեթղթերը պաշտպանված են ԱՄՆ Արժեթղթերում ներդրողների պաշտպանության կորպորացիայի (SIPC) կողմից։ SIPC-ի պաշտպանությունը տարածվում է բրոքեր-դիլերի անվճարունակության, բայց ոչ ներդրումային կորուստների կամ արժեթղթերի շուկայական արժեքի նվազման դեպքերի վրա։

Առևտուրը հասանելի է շուրջօրյա՝
բաց մի՛ թողեք և ոչ մի հնարավորություն:

Հասանելիություն բարձրարժեք բաժնետոմսերին։
Գնեք բաժնետոմսի 1/10-րդ կամ 1/1000-րդ մասը։

Փորձե՛ք ձեր ուժերը $100,000 վիրտուալ գումարով,
այնուհետև ցանկացած պահի բացեք իրական հաշիվ։
$0 / ամիս
Ամսական վճար
0․15% գործարքի գումարից
$0․015 մեկ բաժնետոմսի համար՝
ըստ առավելագույնի
Մեկ գործարքի գծով միջնորդավճար
$1
Նվազագույն միջնորդավճար մեկ գործարքի համար
Հաշվի համալրման, միջոցների դուրսբերման և արժույթի փոխանակման գծով կարող են գանձվել լրացուցիչ միջնորդավճարներ։ Կարող են կիրառվել նաև կարգավորման պարտադիր վճարներ։

SEC վճարը գանձվում է միայն բաժնետոմսերի վաճառքի դեպքում և հաշվարկվում է՝
- Գործարքի ծավալ × $0,000008
- Վճարի նվազագույն չափը՝ $0,01։

TAF վճարը գանձվում է միայն բաժնետոմսերի վաճառքի դեպքում և հաշվարկվում է՝
- Վաճառված բաժնետոմսերի քանակ × $0,000166
- Վճարի նվազագույն չափը՝ $0,01
- Առավելագույն չափը՝ $8,30։
Եթե ունեք հարցեր ձեր հաշվի, հավելվածի կամ մեր ընկերության ծառայությունների վերաբերյալ, գրե՛ք մեզ՝ մենք սովորաբար պատասխանում ենք մեկ աշխատանքային օրվա ընթացքում։