
14,000+ ԱՐԺԵԹՂԹԵՐ
ՄԵԿ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Բացահայտե՛ք հազարավոր ներդրումային հնարավորություններ ցանկացած նպատակի և ռազմավարության համար:

1994 թվականին հիմնադրվելով «Արմբրոկ» անվանմամբ և լիցենզավորվելով ՀՀ ԿԲ-ի կողմից, «ՌՈՔ Կապիտալ» ընկերությունն այսօր Հայաստանի արժեթղթերի շուկայի առաջատարներից է։
Մենք միավորում ենք շուկայի մեր խորը փորձառությունը առաջադեմ թվային տեխնոլոգիաների հետ՝ նպաստելով Հայաստանում նոր որակի ներդրումային գործընթացների ձևավորմանը։
Բոլոր օգտատերերի համար պարտադիր է երկփուլային նույնականացումը, ծայրից ծայր գաղտնագրումն ու KYC հաստատումը։
Հասարակ, արտոնյալ
Ինդեքսային, ոլորտային, թեմատիկ
Պետական, մունիցիպալ, կորպորատիվ
ՇուտովՔոլ և փութ օպցիոններ
Շուտով
Բացահայտե՛ք հազարավոր ներդրումային հնարավորություններ ցանկացած նպատակի և ռազմավարության համար:

Պարզապես հարցրե՛ք և ուսումնասիրե՛ք ներդրումային գաղափարներ, ստացե՛ք կիրառելի խորհուրդներ՝ այս ամենը մեկ հավելվածում։
Ձեր ակտիվները պահվում են ԱՄՆ-ում լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններում։ Արժեթղթերի համար գործում է SIPC-ի պաշտպանություն՝ մինչև 500,000 USD։

Առևտուր արեք ԱՄՆ բաժնետոմսերով և ETF-ներով՝ ԱՄՆ-ում գրանցված բրոքեր-դիլերի միջոցով, որը FINRA-ի և SIPC-ի անդամ է։

Սպասարկող բրոքերի անվճարունակության և հաճախորդների ակտիվների պակասուրդի դեպքում SIPC-ի պաշտպանությունը կարող է տարածվել համապատասխան պայմաններին բավարարող հաճախորդների ակտիվների վրա՝ մինչև 500,000 USD, ներառյալ մինչև 250,000 USD դրամական միջոցների համար։

- Լրացուցիչ ապահովագրությունն ապահովում է SIPC-ի սահմանաչափերը գերազանցող ծածկույթ՝ համաձայն ապահովագրական պայմանագրի պայմանների, համապատասխանության պահանջների, ինչպես նաև անհատական և ընդհանուր ապահովագրական սահմանաչափերի։*
Յուրաքանչյուր հաճախորդի ապահովագրական պաշտպանությունն ինքնաբերաբար չի տրամադրվում և կախված է կիրառելի կանոններից, հաշիվների վարման պայմաններից, ինչպես նաև վերջնական հաճախորդների նույնականացումից և համապատասխան ակտիվների նկատմամբ նրանց իրավունքների որոշումից։ Ո՛չ SIPC-ի պաշտպանությունը, ո՛չ էլ լրացուցիչ ապահովագրությունը չեն ծածկում շուկայական տատանումների հետևանքով առաջացած կորուստները։

ԱՄՆ արժեթղթերի պահառությունն իրականացվում է գործող պահառության համակարգի շրջանակում՝ Depository Trust Company (DTC)-ի մասնակցությամբ, որը DTCC-ի դուստր ընկերությունն է։

Առևտուրը հասանելի է շուրջօրյա՝
բաց մի՛ թողեք և ոչ մի հնարավորություն:

Հասանելիություն բարձրարժեք բաժնետոմսերին։
Գնեք բաժնետոմսի 1/10-րդ կամ 1/1000-րդ մասը։

Փորձե՛ք ձեր ուժերը $100,000 վիրտուալ գումարով,
այնուհետև ցանկացած պահի բացեք իրական հաշիվ։
$0 / ամիս
Ամսական վճար
0․15% գործարքի գումարից
$0․015 մեկ բաժնետոմսի համար՝
ըստ առավելագույնի
Մեկ գործարքի գծով միջնորդավճար
$1
Նվազագույն միջնորդավճար մեկ գործարքի համար
Հաշվի համալրման, միջոցների դուրսբերման և արժույթի փոխանակման գծով կարող են գանձվել լրացուցիչ միջնորդավճարներ։ Կարող են կիրառվել նաև կարգավորման պարտադիր վճարներ։

SEC վճարը գանձվում է միայն բաժնետոմսերի վաճառքի դեպքում և հաշվարկվում է՝
- Գործարքի ծավալ × $0,000008
- Վճարի նվազագույն չափը՝ $0,01։

TAF վճարը գանձվում է միայն բաժնետոմսերի վաճառքի դեպքում և հաշվարկվում է՝
- Վաճառված բաժնետոմսերի քանակ × $0,000166
- Վճարի նվազագույն չափը՝ $0,01
- Առավելագույն չափը՝ $8,30։
Եթե ունեք հարցեր ձեր հաշվի, հավելվածի կամ մեր ընկերության ծառայությունների վերաբերյալ, գրե՛ք մեզ՝ մենք սովորաբար պատասխանում ենք մեկ աշխատանքային օրվա ընթացքում։