Ավելի քան 30 տարվա փորձը համադրելով նորագույն տեխնոլոգիաների հետ՝ ընկերությունը ներդրումային նոր փորձառություն է առաջարկում ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու ներդրողներին։
ROQ Markets-ի գլխավոր առավելություններից մեկը արհեստական բանականության ամբողջական ինտեգրումն է։ ԱԲ օգնականը վերլուծում է շուկայի տվյալները, համեմատում արժեթղթերը, ուսումնասիրում ներդրումային պորտֆելը և առաջարկում դրա կառավարման տարբերակներ։ Այն նաև բացատրում է իր առաջարկությունների տրամաբանությունը՝ օգնելով ներդրողին ավելի լավ հասկանալ հնարավորություններն ու ռիսկերը։ Սակայն վերջնական որոշումը միշտ ներդրողինն է։ ԱԲ-ն օգնում է կատարել ավելի տեղեկացված և գիտակցված ընտրություն՝ առանց որևէ գործողություն պարտադրելու։
Հավելվածը հնարավորություն է տալիս առցանց՝ ընդամենը 10 րոպեում բացել ներդրումային հաշիվ, հասանելիություն ստանալ ավելի քան 14,000 արժեթղթերի, իրականացնել գործարքներ 24/5 ռեժիմով՝ մուտք գործելով միջազգային ֆինանսական շուկաներ և օգտվելով հավելվածի մյուս առավելություններից։
«ROQ Markets-ի նպատակն է ներդրումային գործընթացը դարձնել ավելի պարզ, հարմար և արդյունավետ։ Մենք մեկ հարթակում համադրել ենք միջազգային շուկաների հասանելիությունը, թվային սպասարկումը և արհեստական բանականության օգնությամբ տեղեկատվությունը վերլուծելու գործիքները՝ օգնելով օգտատերերին ավելի արագ կողմնորոշվել շուկայում և կայացնել ավելի տեղեկացված ներդրումային որոշումներ», - նշել է «ՌՈՔ Կապիտալ»-ի գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը։
ROQ Markets-ի գործարկումը «ՌՈՔ Կապիտալ»-ի թվային զարգացման կարևոր փուլերից է՝ ուղղված ներդրումային ծառայություններն ավելի հասանելի, արդյունավետ և տեխնոլոգիական դարձնելուն։
Հավելվածի հնարավորություններին մանրամասն ծանոթացեք այստեղ:
Ներբեռնեք ROQ Markets հավելվածը՝
App Store | Google Play
ՌՈՔ Կապիտալը գործարկել է արհեստական բանականության ամբողջական ինտեգրմամբ ROQ Markets ներդրումային հավելվածը
«ՌՈՔ Կապիտալ»-ը պաշտոնապես գործարկել է իր նոր թվային պրոդուկտը՝ ROQ Markets ներդրումային հավելվածը, որը մեկ հարթակում միավորում է արհեստական բանականության հնարավորությունները, միջազգային ֆինանսական շուկաների հասանելիությունն ու ներդրումային ժամանակակից գործիքները։



