Վայ։ Ինչ-որ բան սխալ է

Մենք չկարողացանք ուղարկել ձեր հաղորդագրությունը: Խնդրում ենք ստուգել մուտքագրված տվյալները և կրկին փորձել: Եթե խնդիրը մնում է, կապնվեք մեզ հեռախոսով կամ էլ.փոստով.

Արմբրոկի աջակցությամբ կառուցվող «Վիշապագորգ» խաղահրապարակի հիմքում տեղադրվեց ժամանակի պատիճ

Հանրապետության հրապարակին հարակից Խաչքարների պուրակում կառուցվող միջազգային չափանիշներին համապատասխան «Վիշապագորգ. կենաց ծառի հիշողությունը» անվճար ներառական խաղահրապարակի տարածքում տեղի ունեցավ խորհրդանշական արարողություն՝ ժամանակի պատիճի (կապսուլա) տեղադրում։

Խաղահրապարակի նախագիծն իրականացվում է «Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ և «Արմբրոկ» ներդրումային ընկերության աջակցությամբ:

Արարողության ընթացքում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը և «Արմբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը գրի առան իրենց ուղերձներն ու բարեմաղթանքները, որոնք տեղադրվեցին ժամանակի պատիճում և ամփոփվեցին խաղահրապարակի հիմքում։ Ժամանակի պատիճի տեղադրումը խորհրդանշեց նախագծի կարևոր փուլերից մեկն ու այն արժեքները, որոնք այս հանրային տարածքը փոխանցելու է ապագա սերունդներին։

Շուրջ 800 քմ մակերես զբաղեցնող «Վիշապագորգ. կենաց ծառի հիշողությունը» խաղահրապարակը նախատեսված է 0-7 տարեկան երեխաների համար։ Հայկական ավանդական վիշապագորգերի նախշերից ու խորհրդանիշներից ոգեշնչված խաղահրապարակը կապահովի հավասար հնարավորություններ բոլոր երեխաների համար՝ անկախ ֆիզիկական կարողություններից։ Այն կդառնա անվտանգ և հարմարավետ տարածք երեխաների ու ընտանիքների համար։

7.png

8.png

1.png

2.png

Վերջին գրառումները

Power of Doubles-ը կինոյում․ 5 ֆիլմ գործընկերության ուժի մասին՝ կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի ընտրությամբ

Այս իրարից տարբեր ժանրերի ու ոճի ֆիլմերը միավորում է մեկ թեմա՝ ինչպես են գործընկերային հարաբերությունները, վստահությունը, առաջնորդությունը և համարձակ որոշումները ձևավորում կարիերան, մասնագիտական աճն ո...

Վերլուծություններ

Արմբրոկը դարձավ՝ Fitch գործակալության վարկանիշը ստացած Հայաստանում առաջին ներդրումային ընկերությունը

Վերլուծություններ

ՌՈՔ Կապիտալը՝ Newmag Summer Fest 2026-ի գլխավոր հովանավոր. ներկայացվեց Անդրե Աղասիի «Անկեղծորեն» հուշագրության հայերեն հրատարակությունը

Ընկերության լուրեր