Վայ։ Ինչ-որ բան սխալ է

Մենք չկարողացանք ուղարկել ձեր հաղորդագրությունը: Խնդրում ենք ստուգել մուտքագրված տվյալները և կրկին փորձել: Եթե խնդիրը մնում է, կապնվեք մեզ հեռախոսով կամ էլ.փոստով.

ՀՍԿԱ ՓԲԸ-ն ավարտել է ՀՀ դրամով անվանական պարտատոմսերի տեղաբաշխումը (տեղաբաշխող՝«Արմբրոկ»)

HSKA ՓԲԸ-ն հաջողությամբ ավարտել է ՀՀ դրամով արտահայտված անվանական կուպոնային պարտատոմսերի արտաբորսայական տեղաբաշխումը, որն իրականացվել է բաժանորդագրությամբ՝ 2025 թվականի օգոստոսի 5-ից մինչև նոյեմբերի 5-ը։ Տեղաբաշխման գործառույթներն իրականացրել է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը:

Թողարկման պարամետրերը համապատասխանել են նախապես հայտարարված կառուցվածքին․ տարեկան 11.75% արժեկտրոնային եկամտաբերությամբ (կուպոն), կիսամյակային վճարումներով, 3 տարվա մարման ժամկետով, 100,000 դրամ անվանական արժեքով և 1.5 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով։

Թողարկումն ուղղված է եղել ներդրողների լայն շրջանակին՝ առանց սահմանափակումների, ինչը ապահովել է գործիքի բարձր հասանելիություն և ստեղծել լրացուցիչ հնարավորություններ ներդրումային պորտֆելների դիվերսիֆիկացման համար։

Տեղաբաշխումն իրականացվել է գրանցված ընթացակարգին համապատասխան․ թողարկման ազդագիրը գրանցվել է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 25-ին՝ թիվ 1/237A որոշմամբ։
 

Ազդագրի և տեղաբաշխման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները հրապարակվել են armbrok.am պաշտոնական կայքում՝ ապահովելով գործընթացի պատշաճ թափանցիկություն և ներդրողների համար տեղեկատվության հավասար հասանելիություն։

Թողարկման հիմնական բնութագրերը
  - Տեսակ՝ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր 
  - Արժեկտրոն՝ 11.75% տարեկան, կիսամյակային վճարումներով
  - Մարման ժամկետ՝ 3 տարի
  - Անվանական արժեք՝ 100,000 դրամ
  - Թողարկման ծավալ՝ 1.5 մլրդ ՀՀ դրամ
  - Տեղաբաշխման ձևաչափ՝ արտաբորսայական (OTC), բաժանորդագրությամբ
  - Կարգավորում՝ ազդագրի գրանցում ԿԲ-ի կողմից (25.10.2023, № 1/237A)

 

Արտաբորսայական տեղաբաշխման ձևաչափը՝ համակցված «Արմբրոկ»-ի մասնագիտական ենթակառուցվածքի հետ, ապահովել է գործարքի իրականացումը սահմանված ժամկետներում և միասնական պայմաններով՝ ընդգծելով կարգավորիչ չափանիշների պահպանումը և փաստաթղթավորման ամբողջականությունը։
 

Վերջին գրառումները

«Արմբրոկ»-ը ռեբրենդինգից հետո ներկայանում է որպես ROQ Capital

Ընկերության լուրեր

Fitch Ratings-ը բարելավել է «Արմբրոկ»-ի վարկանիշային հեռանկարը՝ «կայուն»-ից դարձնելով «դրական»

Վերլուծություններ

Telcell-ի IPO-ն Հայաստանում․ հաջողությամբ իրականացված հրապարակային առաջարկ՝ «Արմբրոկ»-ի տեղաբաշխմամբ

Արմբրոկը իրականացրել է Թելսելի IPO-ին Հայաստանում՝ բացելով նոր հնարավորություններ հայկական կապիտալի շուկաներում։