«Արմբրոկ» ներդրումային ընկերությունը շարունակում է աջակցել մշակույթի ոլորտին, դառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փառատոնային գործընկերը։
Այս համագործակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է մեր պատրաստակամությունը՝ աջակցելու ոչ միայն ֆինանսական և տնտեսական նախաձեռնություններին, այլև Հայաստանի մշակութային կյանքին։
Արմբրոկի աջակցությամբ կայացավ «Արմենիա» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնը, որը համախմբեց դասական երաժշտության սիրահարներին և միջազգային ճանաչում ունեցող արվեստագետներին։ Փառատոնը կարևոր հարթակ էր մեր մշակույթի միջազգային ներկայացման և երիտասարդ երաժիշտների համար նոր հնարավորությունների ստեղծման առումով։
Այս նախաձեռնության միջոցով Արմբրոկը վեր հանեց իր վստահությունը, որ ներդրումները պետք է ծառայեն հասարակական և մշակութային արժեքների ձևավորմանը։ Մեր թիմի համոզմամբ՝ կայուն ֆինանսական զարգացումը պետք է ուղեկցվի նաև կրթության, արվեստի և հասարակական կյանքի առաջխաղացմամբ։
Փառատոնն իրականացվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ՝ մեկ անգամ ևս ընդգծելով պետական և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցության կարևորությունը։



